Բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ Youtube-ի մոնետիզացիան ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի. ԲՏԱ նախարար | 1lurer.am

1lurer.am Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություներ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կակտիվացվի: Համենայնդեպս, մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի»,- ասաց նա:

Ավելի վաղ ԲՏԱ նախարարը հայտարարություն էր տարածել այս առնչությամբ՝ նշելով, որ սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն