factor.am Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, կարևոր դեր են խաղում նաև միջտարածաշրջանային համագործակցության գործում։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում, ավելի լայն Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում։ Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը նաև այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինն է կիրառել։
«Զանգեզուրի միջանցք/TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ավելի լայն Կասպից ծովի/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար»,- գրել է Հաջիևը։