factor.am 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն։
Տեղեկատվության համաձայն՝ սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,11%-ը։
Նշենք, որ Ադրբեջանը նավթամթերք է սկսել մատակարարել Հայաստանին անցյալ տարեվերջից։