4fe6e35a-803e-4cf0-b458-9d3b8ad21894-1536×1040

Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել փետրվարի 16-ին ժամը 15։26-ին։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն