Փաշինյանն ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին ազգային տոնի՝ Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Պետության վերականգնման օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Հատկանշական է, որ Լիտվան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, և այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերա¬պահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Լիտվային Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն