Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա | factor.am

factor.am  Մայր Աթոռից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա։ Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթըն քաղաքում նրանք կմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին (հավաքին)։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

Նրանք են Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Դանիել Սրբազան Ֆընդկյանը։

Կաթողիկոսը եպիսկոպոսաց ժողովին չի մասնակցի։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն «բացակայելու արգելք» խափանման միջոցն է ընտրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համար։

Պատճառը հարուցված քրեական գործն է։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով: Բացի կաթողիկոսից, ևս 6 եպիսկոպոսներ չեն մասնակցի Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն