«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել | armenpress.am

armenpress.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։

Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսին։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»,– ասաց նախարարը։

Համապատասխան ընկերությունը նաև իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների գումարի վճարները։

Բացի նվիրատվությունը, ինչպես տեղեկացրեց Հայրապետյանը, 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն