Միջերկրածովյան հարցերով եվրոպական հանձնակատարը կներկայացնի ԵՄ-ն ԱՄՆ-ում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում | armenpress.am

armenpress.am Միջերկրածովյան և դեմոգրաֆիայի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան (Dubravka Šuica) կներկայացնի ԵՄ-ն փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում:

Աս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն:

«Ես հաստատում եմ, որ հանձնակատարն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ «Խաղաղության խորհրդի» նիստի Գազայի հատվածին մասնակցելու համար», – նշել է նա։

ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը չի աջակցում «Խաղաղության խորհրդի» հնարավոր գլոբալ դերի ԱՄՆ գաղափարին և կսահմանափակի միայն Գազայի հարցերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն