Խաղաղության գործընթացն անցնում է գործնական հարթություն. «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանցի անդամ | azatutyun.am

azatutyun.am  Խաղաղությունը սահմանափակված չէ քաղաքական փաստաթղթերով, դրա կայունության համար անհրաժեշտ է, որ երկրների հասարակություններն աջակցեն գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՀԿ Ազգային ֆորումի նախագահ և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Ռամիլ Իսկանդերլին՝ անդրադառնալով օրեր առաջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների հանդիպմանը:

«Ադրբեջանական պատվիրակության մուտքը Հայաստան՝ սահմանազատված ցամաքային սահմանով, կարևոր խորհրդանշական և գործնական քայլ է վստահության ամրապնդման առումով։ Սա ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացն անցնում է ոչ միայն տեսական, այլև գործնական հարթություն», – APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամը՝ ընդգծելով, որ նման ձևաչափի շարունակությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման գործում։

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

«Խաղաղությունը բացում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման, ներդրումային միջավայրի բարելավման և տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար։ Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղում այս առավելությունները հանրությանը ներկայացնելու և հասարակական աջակցություն ձևավորելու գործում», – ասել է Իսկանդերլին՝ ընդծելով, որ Ծաղկաձորում հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց երկխոսության, ուղիղ կապի և կայուն շփումների կարևորությունը խաղաղ գործընթացի սոցիալական հիմքերի ամրապնդման համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն