ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 16-ին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։
Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ։ Բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել դրանց հետագա ընթացքը նախարարությունում։ Մասնակիցների տվյալները գրանցվել են՝ հետադարձ կապ ապահովելու և քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։