Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել | factor.am

factor.am  Ռուսական ուժերը լույս երեքշաբթի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել են 425 օդային միջոցներով, որոնցից 392-ը «խոցվել կամ ճնշվել է», հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առավոտյան զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ դրանցից 25-ը հրթիռներ են եղել․ 20 թևավոր հրթիռ, չորս «Իսկանդեր» և մեկ «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռ։ Ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի կողմից խոցվել կամ ճնշվել է նաև 367 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ մոտավորապես 250-ը, հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Չորս բալիստիկ հրթիռ և 18 հարձակողական անօդաչու թռչող սարք է գրանցվել, որոնք հարվածել են 13 վայրի, մինչդեռ խփված թիրախների բեկորներն ընկել են ութ այլ վայրերում։

Այս հարձակումը տեղի է ունենում Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլի մեկնարկի նախաշեմին։ Ռուս զինվորականները չեն մեկնաբանել գիշերային հարձակումը։

Միաժամանակ, ռուսական զորքերն Օդեսայում հարվածել են քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին՝ ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի։ուկ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն