Ուկրաինայի շուրջ բանակցությունները շարունակվելու են երկու օր․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ եռակողմ բանակցությունները կմեկնարկեն օրվա երկրորդ կեսին Ժնևում և կշարունակվեն նաև վաղը, ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այսօր բանակցությունների մասին որևէ նորություն ակնկալել պետք չէ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնև ժամանած ռուսական պատվիրակությունը ղեկավարում է նախագահ Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում է նաև փոխարտգործնախարար Միխաիլ Գալուզինը։

CNN-ի տեղեկություններով՝ եռակողմ բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցելու են բանակի նախարար Դենիել Դրիսկոլը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական ուժերի հրամանատար Ալեքս Գրինկևիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն