Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը | factor.am

factor.am  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմո Աբովյանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված հոգևորական Տեր Արամ քահանա Ասատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։

Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի հայցադիմումը։ Այս որոշումը կայացրել է դատավոր Հովհաննես Մելքոնյանը։

Դատարան դիմած Ստեփան Ասատրյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք իրեն վերականգնել պաշտոնում։

Հայցվոր Արամայիս Թախմազյանն էլ պահաջում է անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունն ու իրեն վերականգնել նույն պաշտոնում։

Արամ Ստեփանյանի և Արամայիս Թամրազյանի պահանջով դատարանը որոշել է պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում, իսկ Արամայիս Թամրազյանին՝ Թալինի տարածաշրջանի Հոգևոր հովվի պաշտոնում, մինչև քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն