ՇՄ նախարարը և Աստրիդ Շոմեյքերը քննարկել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները | 1lurer.am

Հռոմում՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6 հանդիպման շրջանակում, նախարար Մաթևոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Քննարկման առանցքում եղել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, առաջիկա փուլում սպասվող հիմնական ուղղությունները և ընթացիկ առաջնահերթությունները՝ կապելով դրանք Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) նպատակների իրականացման հետ։

Կողմերն ընդգծել են միջազգային գործընկերների հետ համակարգված համագործակցության կարևորությունը, կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման ուղղությամբ գործնական քայլերի արագացումը, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային նախաձեռնությունների արդյունավետ համադրումը՝ COP17-ին առավել արդյունքակենտրոն մոտեցում ապահովելու համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Շոմեյքերին՝ կառուցողական երկխոսության և շարունակական աջակցության պատրաստակամության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն