Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում | factor.am

factor.am Բաքվի զինվորական դատարանի կողմից 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի բանտում։ Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճռից։

Նշվում է, որ դատարանի վերջնական որոշումը (դատավճիռը) հրապարակվել է մի գործով, որը մեկնարկել է 2025 թվականի տարվա հունվարի 17-ին և տևել ավելի քան մեկ տարի։ Նշվում է, որ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 228.3 հոդվածով վերաորակվել են՝ որպես նույն օրենսգրքի 228.2.1 հոդված։ Ավելին, մեղադրանքներից հանվել են Քրեական օրենսգրքի 279.1 և 279.2 հոդվածները։

Ռուբեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել, իբր, ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու, սանձազերծելու և վարելու, բնակչության բռնի տեղահանման, հետապնդման և նմանատիպ մի շարք այլ մեղադրանքներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն