Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելքով։
Այս մասին գրել է կատարել փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք»,- ասված է գրառման մեջ։