Հնարավորությունների նոր պատուհան է բացվում. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am  «Հնարավորությունների նոր պատուհան է բացվում»,- այսօր Ժնևում Միացյալ Նահանգների պատվիրակության հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նա հավելել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

«Մենք հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խնդրի հարատև և դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված լուծման»,- նշել է Արաղչին։

Դրա հետ մեկտեղ իրանական դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել Վաշինգտոնին «հրաժարվել Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքներից»։ Աբբաս Արաղչին իրանական լրատվամիջոցներին ասել է, որ դեռ շատ բան կա անելու, իսկ առաջընթացը չի նշանակում, որ համաձայնագիրը շուտով կկնքվի: Գործընթացը, այդուհանդերձ, սկսվել է, ասել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն