Դիաբետ ունեցող մինչև 40 տարեկան քաղաքացիներին կտրամադրվեն ինսուլինային գրիչ-անալոգներ

Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվի գրիչ ներարկիչներ և թեստ- երիզներ:

Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ձեր կյանքի որակի բարելավումը` մեր ուշադրության առանցքում։

Որոշում ենք կայացրել, որ 29-ից 40 տարեկան շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիները այսուհետ ունենան հնարավորություն օգտվելու ոչ թե սրվակով ինսուլինից, այլ գրիչ-անալոգներից։

Բացի դրանից, նրանց կտրամադրվի նաև տարեկան 150 հատ թեստ-երիզներ՝ շաքարը չափելու համար, ինչը նախկինում չունեինք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք շաքարային դիաբետը կանխարգելելու և կառավարելու առումով իսկապես շատ մեծ տեմպերով առաջ ենք գնում»,-նշել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն