Ժնևում ավարտվել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունների առաջին օրը։
Ռիա նովոստին հաղորդում է, որ բանակցությունները տևել են չորս ժամից ավելի և կշարունակվեն վաղը։
Նախատեսվում էր քննարկել կարգավորման հիմնական ուղղությունները՝ ռազմական, քաղաքական և հումանիտար ոլորտներում։