Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։
Օրեր առաջ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները։ Նրա խոսքով՝ նախագծի հիմքում երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված «իրագործման շրջանակն» է, որը ձևավորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագրի հիման վրա։