Ուիթքոֆը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին | news.am

news.am ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի շնորհիվ՝ ուկրաինական հակամարտության կողմերի միջև հանդիպում կազմակերպելու հարցում, բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

«Այսօր, նախագահ Թրամփի հանձնարարությամբ, Միացյալ Նահանգները մոդերացրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ քննարկումների երրորդ փուլը», – գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ «նախագահ Թրամփի հաջողությունը երկու կողմերին միավորելու գործում (…) հանգեցրել է զգալի առաջընթացի»։

«Երկու կողմերն էլ համաձայնել են տեղեկացնել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու համար», – նշել է նա։

Ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Ժնևում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն