Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի զիջումը․ Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի խաղաղության որևէ համաձայնագիր, որը կներառի ուկրաինական զորքերի միակողմանի դուրսբերում Դոնբասից և տարածաշրջանի փոխանցում Ռուսաստանին։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։

«Էմոցիոնալ առումով մարդիկ դա երբեք չեն ների։ Երբեք։ Նրանք չեն ների ոչ ինձ, ոչ էլ ԱՄՆ-ին», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ուկրաինացիները չեն հասկանում, թե ինչու է իրենցից պահանջվում զիջել լրացուցիչ տարածքներ։ «Դա մեր երկրի մի մասն է՝ մեր քաղաքացիները, մեր դրոշը, մեր հողը», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Հարցազրույցը ձայնագրվել է այն ընթացքում, երբ Ժնևում ընթանում էր Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների ուղիղ բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ Դոնբասի նկատմամբ վերահսկողության հարցը։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին ակնարկել է, որ զիջումների գնալու պարտավորությունը պետք է ստանձնի Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է այդ հայտարարությունները՝ նշելով, որ հույս ունի՝ դրանք բանակցային տակտիկայի մաս են, այլ ոչ թե վերջնական դիրքորոշում։

Միևնույն ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարին խաղաղ լուծում գտնելու ջանքերի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն