Շարունակելու եմ պայքարը Ռուբենի ազատ արձակման համար․ Նուբար Աֆեյան | aravot.am

aravot.am  Ադրբեջանում՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր ու բիզնես գործընկեր Նուբար Աֆեյանը, վրդովեցուցիչ ու անհեթեթ է անվանել Բաքվի ռազմական դատարանի «դատավճիռը»: Այս մասին նա գրել է իր X-ում:

«Իմացա, որ իմ վաղեմի ընկերը և բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում իր գերեվարողների կողմից։

Սա ծաղր է։ Սա ծիծաղելի է։ Աշխարհի բոլոր ծայրերում գտնվողները, որոնք հավատում են խաղաղությանը և արդարադատությանը, պարկեշտությանը և արդարությանը, պետք է շարունակեն պայքարել նրա ազատ արձակման համար, ինչպես ես կանեմ։

Ռուբենի ընտանիքն ամենալավն ասաց. այս դատավճիռը դատավճիռ է հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն»- նշել է նա։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին  Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր մյուսների գործից և քննվում էր առանձին վարույթով: Փետրվարի 17-ին շինծու քրեական գործով Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն