Վատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին. «ՄԱԿ-ը պետք է իրականացնի ճգնաժամային իրավիճակների կառավարումը» | aravot.am

aravot.am  «Վատիկանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» նախաձեռնությանը, երեքշաբթի հայտարարել է Վատիկանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան՝ կարդինալ Պիետրո Պարոլինը՝ հավելելով, որ ճգնաժամային իրավիճակների կառավարման ջանքերը պետք է իրականացվեն Միավորված ազգերի կազմակերպության կողմից», – գրում է Reuters-ը։

Հռոմի պապ Լևոն 14-րդը, ԱՄՆ-ից առաջին պապը և Թրամփի որոշ քաղաքականությունների քննադատը, հունվարին հրավիրվել էր միանալու այդ խորհրդին։

Reuters-ը նշում է. Թրամփի Գազայի ծրագրի համաձայն, որը հոկտեմբերին հանգեցրել էր խոցելի հրադադարի, նախատեսվում էր, որ խորհուրդը վերահսկի Գազայի ժամանակավոր կառավարման գործընթացը։ Այնուհետև Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդը՝ իր նախագահությամբ, կընդլայնվի՝ զբաղվելու նաև համաշխարհային հակամարտություններով։ Խորհուրդն առաջին նիստը Վաշինգտոնում կանցկացնի փետրվարի 19-ին՝ քննարկելու Գազայի վերականգնումը։

Իտալիան և Եվրոպական միությունը հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները նախատեսում են մասնակցել որպես դիտորդներ, քանի որ չեն միացել խորհրդին։

Պարոլինի խոսքով՝ Սուրբ Աթոռը «չի մասնակցի Խաղաղության խորհրդին՝ իր առանձնահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն չի համապատասխանում մյուս պետությունների բնույթին»։

«Մեր մտահոգություններից մեկը այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամային իրավիճակների կառավարումը նախևառաջ պետք է իրականացնի ՄԱԿ-ը։ Սա այն հիմնական կետերից է, որի վրա մենք պնդել ենք»,- ասել է կարդինալ Պիետրո Պարոլինը։

Reuters-ը հիշեցնում է. Մարդու իրավունքների բազմաթիվ փորձագետներ նշում են, թե այն հանգամանքը, որ Թրամփը պետք է ղեկավարի օտար տարածքի գործերը վերահսկող խորհուրդը, գաղութատիրական կառուցվածք է հիշեցնում։ Անցած ամիս ստեղծված խորհուրդը քննադատության է ենթարկվել նաև այն պատճառով, որ դրա կազմում պաղեստինցի ներկայացուցիչ չկա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն