Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։

Դատարանից նշել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։

«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից։

2025 թվականի նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարար Միխայիլ Բաղդասարովից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը փոխանցելու ձևով։

Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն