Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու որոշումը | armenpress.am

armenpress.am ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- փոխանցեցին Դատախազությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն