Արսեն Թորոսյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը հանդիպում են ունեցել

1lurer.am  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։

Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը՝ այդ թվում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակում։

Նախարարը շեշտել է գործատուների ակտիվ մասնակցությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան քաղաքականությունների մշակման և Զբաղվածության ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացման գործում։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն