Հունգարիան և Սլովակիան դադարեցնում են դիզելային վառելիքի արտահանումն Ուկրաինա | news.am

news.am Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի արտահանումն Ուկրաինա։ Որոշման մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա դադարեցվել է։ Եվ դրանք չեն վերականգնվի մինչև «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսումը»,- ասել է Սիյարտոն։

Նմանատիպ որոշում է ընդունել նաև Սլովակիան։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին Վլադիմիր Զելենսկուն սպառնացել է ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն