Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատավայր. քաղաքական գործիչն ասում է՝ ինքնապաշտպանության է դիմել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ իր աշխատավայր այսօր մի անձ է ներխուժել և ինքը դիմել է ինքնապաշտպանության։

«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար:

Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում: Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:

Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի: Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»,- գրել է Սամսոնյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն