armenpress.am Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Կուբայի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի հետ։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել ամրապնդել դաշնակցային ռազմավարական գործընկերությունը։
«Նախարարները մտքեր են փոխանակել արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ռուսական կողմը խստորեն դատապարտել է Հավանայի դեմ Վաշինգտոնի կողմից ձեռնարկված անօրինական սահմանափակող միջոցառումները և Կուբայի կառավարության ու նրա քաղաքացիների վրա տնտեսական ու ռազմական ճնշումը։ Կուբայի դեմ սահմանափակող էներգետիկ միջոցների կիրառումը նշվել է որպես անընդունելի»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։