iravaban.net Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցկացվեց Լևոն Քոչարյանի գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2024 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Նստի ավարտին Լևոն Քոչարյանի պաշտպան փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ վկաների ցուցմունքները հակասում են առկա փաստական տվյալներին։
«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ոստիկանության աշխատակիցները ասում են, շարունակում են պնդել, որ օրինական պահանջ է հնչել, որպեսզի ճանապարհը ազատեն և օրինական պահանջը հնչել է բարձրախոսով, սակայն այդ իմ կողմից նշված տեսագրությունների մեջ հստակ երևում է, որ ինչ ասես ձայն, որ լսվում է, կլինի ժողովուրդը ժողովրդի բղավոցները, կլինի ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենաների սերենաները, ազդանշանները, բայց բարձրախոսով որևէ խոսք, այդ թվում օրինական պահանջ հնչեցնելու վերաբերյալ, այդ տեսագրությունների մեջ որևէ արտացոլում չկա։ Այստեղ գլուխը արդեն բարձրացնում այն իրողությունը, որ բոլոր այն ոստիկանության աշխատակիցները, որոնք որ գալիս են այս դատական նիստերի դահլիճ և տալիս են ցուցմունք այն մասին, որ օրինական պահանջ է հնչել բարձրախոսով, դա իրականությանը չի համապատասխանում»,- նշեց փաստաբանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում