Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է | factor.am

factor.am  Աջափնյակում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորում ստացած անձանցից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս հինգ վիրավորներն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին բոլոր 5-ի վիճակը կայուն է, միջին ծանրության, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք չկան։

«Երեկ բոլորն էլ վիրահատության են ենթարկվել, ինչի արդյունքում այսօր դրական պատկեր ունենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ երեկ ժամը 16։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Աջափնյակի Աբելյան փողոցի 9 հասցեում։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Ոստիկանները պարզել են միջադեպին մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն