Ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Էնդրյուին. BBC | azatutyun.am

azatutyun.am  BBC հեռուստաընկերության տեղեկություններով՝ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Էնդրյուն ձերբակալվել է «պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով»։

Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը սկանդալի կիզակետում էր հայտնվել մի քանի տարի առաջ՝ մանկապիղծների միջազգային ցանցի հիմնադիր, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Այդ սկանդալի հետևանքով Էնդրյուն ստիպված էր հրաժարվել արքայազնի տիտղոսից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն