pastinfo.am Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է իրականացվում՝ փորձագետների միջոցով։ Քրեական վարույթն առհասարակ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Քրեական գործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Փաստաբանը նշեց, որ այդ գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել տարբեր հողատարածքներ զննելու, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքը։ Գագիկ Ծառուկյանն այս վարույթով հարցաքննվել է դեռևս 2020 թվականին՝ վկայի կարգավիճակով, դրանից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ կամ նրա մասնակցությամբ։