Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի | factor.am

factor.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու նպատակով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Շվեյցարիայում, գրում է Current time-ը։

«Հաջորդ հանդիպումը ևս տեղի կունենա Շվեյցարիայում։ Սա այն տեղեկությունն է, որն այսօր ունեմ։ Իհարկե, մեր խումբը կվերադառնա, և ես ավելի մանրամասն տեղեկատվություն կունենամ, քան հեռախոսով ունեի»,- նրա խոսքերը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Զելենսկին նշում է, որ Շվեյցարիայում բանակցությունները «լավ պահ» են. «Սա շատ կարևոր է: Ես միշտ սա ասում եմ Մերձավոր Արևելքի և այլ երկրների նկատմամբ հարգանքով, բայց կարծում եմ, որ եթե Եվրոպայում է պատերազմը, ապա խաղաղության բանակցությունները նույնպես պետք է տեղի ունենան Եվրոպայում»:

Ուկրաինայի նախագահը չի նշել, թե երբ է տեղի ունենալու բանակցությունների հաջորդ փուլը։ Իր երեկոյան ելույթում նա ենթադրություն է հայտնել, որ դրանք, հավանաբար, կարող են տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։ Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում։

Ժնևի բանակցություններից հետո Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան հետաքրքրված է արդյունքով։

«Այսօրվա դրությամբ՝ մենք չենք կարող ասել, որ արդյունքը բավարար է։ Զինվորականները որոշ հարցեր քննարկել են լրջորեն և բովանդակալից։ Զգայուն քաղաքական հարցերը, հնարավոր փոխզիջումների վերաբերյալ հարցերը և առաջնորդների անհրաժեշտ հանդիպման հնարավորությունը դեռևս բավարար չափով չեն մշակվել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն