Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման | 1lurer.am

1lurer.am  Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել 2024 թվականի դեկտեմբերին «ռազմական դրություն մտցնելու միջոցով ապստամբություն ղեկավարելու» համար:

Դատարանը պարզել է, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո Յունը զորքեր է ուղարկել խորհրդարանի շենք՝ «ձգտելով Ազգային ժողովը դարձնել ոչ ֆունկցիոնալ: Քաղաքական գործիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ավելի վաղ Հարավային Կորեայի դատախազությունը Յունի համար մահապատիժ է պահանջել ռազմական դրություն մտցնելու հետ կապված գործով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն