Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողների վնասները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների ամբողջական տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել է 2,717,357,895 դրամ։

2025 թ. ընթացքում Կառավարությունը փոխհատուցել է 1,714,662,611 դրամ, ինչի արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր (2024թ․-ին կրած վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան (2025թ․-ին կրած վնասի մասով), Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար փոխհատուցվել են մասնակի։

Փաստացի վնասի և փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել 2026 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում։ Առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284.4 դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն