azatutyun.am Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով:
Մեղադրողները դատարանից պահանջել էին երկարաձգել կալանքը՝ նշել, թե 8 ամիս կալանքի տակ գտնվող Գալստանյանի կալանքի հիմքերը չեն վերացել:
Նա առանցքային մեղադրյալ է ահաբեկչություն կազմակերպելու այս քրեական գործում, ուստի, ըստ մեղադրողների, ազատության մեջ կարող է նոր հանցանք կատարել կամ խոչընդոտել գործի ընթացքին:
Դատավորը ևս որոշման մեջ նշեց, որ «կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն փոխվել, հետևաբար այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական վարքագիծը:
Դատավորի որոշմանը դահլիճում արձագանքեցին «ամոթ» վանկարկումներով:
Սրբազանի պաշտպաններն այսօր էլ այս մեղադրանքը քաղաքական հետապնդում համարեցին:
Այսօրվա դրությամբ այս գործով 18 մեղադրյալներից միայն Բագրատ արքեպիսկոպոսն ու Վահագն Չախալյանն են գտնվում կալանավայրում, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանն ու Արմեն Ալեքսանյանը՝ տնային կալանքի տակ են: Մյուսների համար խափանման միջոց են ընտրվել ազատազրկման հետ չկապված սահմանափակումներ: