Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տնտեսական աշխատանքային խումբ կստեղծեն. Լավրով | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ դրա շրջանակում Մոսկվան ցանկանում է քննարկել երկկողմ գործակցության փոխշահավետության հարցը:

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը կվերացնի հակառուսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով հնարավոր համատեղ նախագծերը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների կրած վնասները։ Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան պոտենցիալ նախագծերի պորտֆելը գերազանցում է 14 տրիլիոն դոլարը։

Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պատժամիջոցները խոչընդոտում են երկկողմ գործակցությանը։ «Մենք անօրինական ենք որակում առևտրատնտեսական սահմանափակումները և հետաքրքրված ենք, որ դրանք չեղարկվեն», – շեշտել է Կրեմլի խոսնակը՝ համոզմունք հայտնելով, որ դա բխում է և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի շահերից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն