Արամ Ղուկասյանը՝ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ

Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Արամ Արայի Ղուկասյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղում:

Աշխատանքային գործունեություն
2023-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ,
2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ,
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ։

Կրթություն
2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2019 թվականին նույն բուհի մագիստրատուրան:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն