Երևանի քաղաքապետը Քուվեյթի դեսպանին է ներկայացրել ներդրումային հետաքրքրություն առաջացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տիգրան Ավինյանը հետաքրքրություն է հայտնել Երևանի և Էլ Քուվեյթի միջև գործընկերային կապերի հաստատման գործում: Նա ընդգծել է, որ Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է՝ արդիականացման ու նորարարության զգալի ներուժով, և այս համատեքստում կարևորում է գործընկեր քաղաքների հետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի իրագործումն ու խելացի  լուծումների մշակումը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել նաև քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն