Բագրատ արքեպիսկոպոսի եւ եւս 17 անձի վերաբերյալ գործով մեղադրյալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվեց։
«Ես իմ մտքում և իմ գործողությունների մեջ ոչ մի մեղք չեմ գործել, որ վախենամ ազատությունից զրկվելուց։ Ես պայքարել եմ իմ հայրենիքի, իմ հավատամքի, մեր եկեղեցու համար։ Ես ազատ եմ»,– ասել է Սարգսյանը դատարանում:
Նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր երկարացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ տնային կալանքը։ Մեղադրող կողմը պնդել էր, որ առկա են բավարար հիմքեր սահմանափակումը պահպանելու համար։
Իգոր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը իր հերթին նշել է, որ Սարգսյանի դրսևորած վարքագիծը առավել քան բավարար է նրա նկատմամբ այլ՝ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելու համար։
Այդուհանդերջ, դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը։ Նախորդիվ կիրառված համակցված այլընտրանքային միջոցները եւ սահմանափակումները պահպանվելու են։