Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Հարաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են։
«Կարծում եմ՝ նրանք ընկերացել են։ Չգիտեմ՝ կարելի՞ է դա ասել, թե ոչ, բայց կարծում եմ դա այդպես է։ Նրանք լավ մարդիկ են։ 30 տարի միմյանց դեմ պայքարելուց հետո իմ գրասենյակում նրանք դանդաղ մոտեցան միմյանց, ապա գրկախառնվեցին և խաղաղության պայմանագիր ստորագրեցին», – ասում է ԱՄՆ նախագահը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին։
Թրամփն ավելացրեց, որ նա 24 ժամում վերջ է դրել 32-ամյա հակամարտությանը։
Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, որից հետո նրանք միմյանց ձեռք սեղմեցին։