Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքսեղմումը խորհրդանշական է․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ձեռքսեղմմանը Խաղաղության խորհրդի ժամանակ։

«Մեծատառերով գրված «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» բառի ֆոնի ներքո Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը սեղմում են միմյանց ձեռքը։ Այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ պատահականություն, իրականում ունի խորը, խորհրդանշական նշանակություն։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին՝ որպես հիմնադիր անդամ պետության ներկայացուցիչ։ Խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ ընդգծեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի կարևորությունը»,- գրել է Հաջիևը X սոցիալական մեդիայի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն