ԵՀ-ն արտակարգ նիստ է հրավիրել «Դրուժբա» խողովակաշարի շուրջ վեճի կապակցությամբ | armenpress.am

armenpress.am Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) գումարել է նավթային համակարգող խմբի արտահերթ նիստ՝ «Դրուժբա» նավթատարի շուրջ Հունգարիայի, Սլովակիայի և Ուկրաինայի միջև սրված վեճը լուծելու համար։

Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Հունգարիան և Սլովակիան նախօրեին դադարեցրել են դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային այն բանից հետո, երբ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքում գտնվող խողովակաշարի վրա խափանեց այն։

Բուդապեշտն ու Բրատիսլավան, որոնք մեծապես կախված են խողովակաշարով տեղափոխվող ռուսական նավթից, մեղադրել են Կիևին քաղաքական պատճառներով վերանորոգման աշխատանքները դիտավորյալ հետաձգելու մեջ։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի տեղի կունենա արտակարգ նիստ, որին կմասնակցեն Հունգարիայի, Սլովակիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները։

«Մենք գումարել ենք նավթային համակարգող խմբի հատուկ նիստ՝ մատակարարման խափանումների հետևանքները և վառելիքի մատակարարման հնարավոր այլընտրանքային տարբերակները քննարկելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն