Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը | tert.am

tert.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը։

Միաձայն ընդունված բանաձևը սահմանում է ֆինանսական ամբողջականության և թափանցիկության սկզբունքները, որոնք կուղղորդեն Խորհրդի աշխատանքը։

«Ես կարծում եմ, որ սա, թերևս, մեր կարիերայի ամենակարևոր օրերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը… Մենք կարգուկանոն կհաստատենք Գազայում, այն կդարձնենք հաջողակ, խաղաղ և անվտանգ։ Հնարավոր է՝ մենք ավելի հեռու գնանք և մեր ուշադրությունը կուղղենք աշխարհի թեժ կետերին. մենք կարող ենք դա բավականին հեշտությամբ կարգավորել։ Սա ուժեղ և փայլուն մարդկանց հիանալի խումբ է։ Մենք Գազան կդարձնենք հաջողության, անվտանգության և միասնության մոդել»,-ասել է Թրամփը նիստի ավարտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն