Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել նրա ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները բռնի ուժով ցրել են Վաշինգտոնում Ալիևի ռեժիմի դեմ ադրբեջանական բողոքի ցույցը։
«Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկող ցուցարարներին թիկնապահները ծեծել են փողոցում։ Դեպքի տեսագրությունը տարածվել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում:
Ադրբեջանական մերձիշխանական մամուլը ցուցարարներին անվանում է ծայրահեղականներ, որոնք փորձել են ներխուժել պահպանվող տարածք։