Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել

Փետրվարի 20-ին՝ ժամը 02:46-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03։33-ին։ Այրվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն