Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Գազայի խաղաղության ծրագիրը և առաջիկայում նախատեսվող քայլերը։

Այցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մասին:

Ապա Փաշինյանը գրել է. «Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»:

Փաշինյանը նշում է, որ ԱՄՆ-ից Հայաստան է վերադառնում «խաղաղության ավելի մեծ վստահությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն