Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը փետրվարի 18-ին Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել են Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Փետրվարի 18-ին ՔՊ կուսակցության անդամ Լիլիթ Մակունցի (ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան) հետ Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել ենք Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության գործընթացը, Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները»,- գրել է Հարությունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն